«Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը խնդրել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային իրեն չհրավիրել ազգային հավաքական: Globo-ն գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել, որ մինչև 2024-ի ավարտը նրան չեն ընդգրկի հավաքականի կազմում:
Կոնֆեդերացիայում համաձայն են բրազիլացու հետ, որը 1 տարվա դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և նրան ժամանակ է հարկավոր լավ մարզավիճակի հասնելու համար:
Նեյմարը չի մասնակցի նոյեմբերին Վենեսուելայի և Ուրուգվայի դեմ կայանալիք խաղերին, բայց կհրավիրվի 2025-ի մարտին Կոլումբիայի ու Արգենտինայի դեմ խաղերին մասնակցելու համար: