Լիբանանից դեպի Իսրայելի կենտրոն արձակվել է երեք հրթիռ այն բանից հետո, երբ Շարոն եւ Դան շրջաններում աշխատել են նախազգուշական ազդանշանները, տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով իսրայելական բանակին (ՑԱԽԱԼ)։

Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրթիռակոծման է ենթարկվել Տիր քաղաքը, ինչի հետեւանքով զոհվել է 19 մարդ։

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Տիրում վնասվել է մեկ շենք, որի վրա, ամենայն հավանականությամբ, ընկել է հրթիռը։