Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալեց «Վենեցիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

65-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մատինեսը (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 51-րդ րոպեին նա գրավեց մրցակցի դարպասը, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով գոլը չգրանցվեց։

«Ինտերը» 24 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Վենեցիան» 18-րդն է՝ 8 միավոր։