Ես ակտիվորեն մասնակցում եմ տարբեր երկրներում իրականացվող տարբեր միջոցառումների, եւ այդ միջոցառումների բոլոր մասնակիցների նպատակը այս աշխարհն ավելի արդար, խաղաղ, անվտանգ եւ հավասար դարձնելն է բոլոր երկրների եւ ժողովուրդների համար։ Այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 5-ին ասել է ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը։


«420 մլն երեխա ողջ աշխարհում ապրում է պատերազմի պայմաններում։ Դա նշանակում է, որ մենք մտածելու բան ունենք։ Ինչո՞ւ ենք մենք հավաքվում տարբեր երկրներում, բավական շատ փող ծախսում եւ ձախողում երեխաների պաշտպանության մեր առաքելությունը։ Որտե՞ղ ենք մենք սխալվել։ Գուցե ձախողումները կապված են այն բանի հետ, որ կանայք հեռու են տարբեր ոլորտներում կարեւոր որոշումներ կայացնելուց»,- նշել է նա։

Հակոբյանը նշել է այն բանի կարեւորությունը, որ կանայք կրթության, աշխատանքի եւ ռեսուրսների հավասար հասանելիություն ունենան։