Հայաստանը 2025թ. Եվրամիությունից 4 տարում կստանա 270 մլն եվրո որպես աջակցություն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում պետք է առանձնացնել մի շարք ծրագրեր։ Դրանց թվում է «Դիմադրողականությունը եւ զարգացումը»։ Այս ծրագրի շրջանակում նախատեսված է աջակցել 270 մլն եվրոյի չափով։
«Այս ծրագիրը հաշվարկված է 4 տարվա համար եւ այժմ եզրափակիչ փուլում է»,- ասել է Հովհաննիսյանը։