Հայաստանը 2025թ. ԵՄ-ից կստանա երկու դրամաշնորհ 13,8 մլն եվրո ընդհանուր գումարով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Առաջին դրամաշնորհը դատական բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության երկրորդ փուլն է, որը կազմում է 4,5 մլն եվրո։
«Երկրորդը ԵՄ-ի կողմից կրթության աջակցությունն է։ Դրամաշնորհի գումարը կազմում է 9,3 մլն եվրո»,- ասել է Պապոյանը։