Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մեկնեց Լոնդոն։ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Չելսիին»։
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (նոյեմբերի 8):
«Չելսին» առաջին երկու մրցախաղերում 4:2 հաշվով հաղթել էր բելգիական «Գենտին», 4:1 հաշվով՝ հունական «Պանատինաիկոսին» եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Նոան» առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին», երկրորդ տուրում 0:1 հաշվով պարտվել էր ավստրիական «Ռապիդին» եւ 3 միավորով 18-րդ տեղում է։