Դոնեցկի մարզային դատախազությունը սկսել է ռազմական հանցագործությունների նախաքննությունը, որոնք հանգեցրել են ռազմագերիների մահվան, նշվել է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի հաղորդագրությունում։
Դրանցից մեկը, ինչպես նշվել է, տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին Սելիդովոյի հարձակման ժամանակ. ռուս զինվորականները գերի են վերցրել երեք ուկրաինացի զինվորի եւ «որոշ ժամանակ անց» գնդակահարել, հավաստիացնում են ուկրաինացի դատախազները։
Նոյեմբերի 1-ին Ուկրաինայի ԶՈւ ամրությունների դեմ գրոհի ժամանակ նույն Պոկրովսկյան ուղղությամբ ռուս զինվորականները «ինքնաձիգով սպանել են եւս երեք ռազմագերու», նշվել է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի հայտարարությունում։
Սա գերի ընկած ուկրաինացի զինծառայողների արտադատական հաշվեհարդարների մասին առաջին հայտարարությունը չէ։ Ռուսաստանը դրանք չի մեկնաբանում, Բի-բի-սին չի կարող ստուգել դրանք։