Փոխնախագահ Քամալա Հարիսը, որը չկարողացավ հաղթանակ տանել նախագահական ընտրություններում, կշարունակի պայքարը «նպատակասլաց, վճռական եւ ուրախությամբ», ասել է գործող նախագահ Ջո Բայդենը։
«Արտակարգ հանգամանքներում նա հանդես եկավ եւ գլխավորեց պատմական ընտրարշավը, որը մարմնավորեց այն, ինչը հնարավոր է, երբ առաջնորդվում ես ուժեղ բարոյական կողմնացույցով եւ երկրի հստակ տեսլականով՝ ավելի ազատ, ավելի արդար եւ լի մեծ հնարավորություններով բոլոր ամերիկացիների համար»,- նշել է նա։
Բայդենը նշել է, որ Հարիսի ընտրությունը որպես փոխնախագահ համարում է «իր լավագույն որոշումը» 2020թ.։ Պետության ղեկավարը կարծում է, որ նա «կշարունակի լինել առաջնորդ, որին կձգտեն հավասարվել մեր երեխաները սերունդների ընթացքում, քանի որ նա իր հետքն է թողնում Ամերիկայի ապագայում»։