Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» նախախաղային մարզում է անցկացրել Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։

Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը պատրաստվում է անգլիական «Չելսիի» դեմ հանդիպմանը Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում։

«Չելսի» - «Նոա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։