Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին վերադառնալու կապակցությամբ։ Քվեարկության արդյունքները, որն այս տարի անցավ աննախադեպ պայքարում, դարձան ձեր անձնական սխրանքի մարմնացումը։ Դուք դա իրականացրել եք հիմնականում հանուն Ամերիկայի և նրա քաղաքացիների: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խելացի քաղաքական որոշումներ, որոնք Ամերիկան նորից կդարձնեն մեծագույն երկիր»,- ասված է Լուկաշենկոյի շնորհավորանքում։