Աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը: Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը և Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը: Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: