Եվրոպայում Մոսկվայի երկու հիմնական դաշնակիցները՝ Հունգարիան և Սլովակիան, քննադատել են ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի որոշումը, որով նա թույլ է տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերը (CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, պնդում է, որ թույլտվությունը վերաբերում է միայն Կուրսկի շրջանին):


Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԱՄՆ վարչակազմի որոշումը «շատ վտանգավոր» է անվանել։

Դրան կտրուկ դեմ է արտահայտվել նաեւ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն՝ ասելով, որ դա նպատակ ունի խափանել կամ հետաձգել խաղաղ բանակցությունները, հաղորդում է BBC-ն։