ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի միջուկային թարմացված դոկտրինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Միջուկային դոկտրինի դրույթներից գլխավորներն են.
ՌԴ-ի եւ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում;
Միջուկային զենք կիրառելու ՌԴ պատրաստվածությունը եւ վճռականությունը կապահովի միջուկային զսպումը;
ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր եւ Բելառուսի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կրիտիկական սպառնալիքի դեպքում;
Թարմացված միջուկային դոկտրինը սահմանում է հակառակորդին, որի հանդեպ միջուկային զսպում է իրականացվում;
Միջուկային զենքի կիրառման պայմանների մեջ է մտնում ՌԴ-ի դեմ բալիստիկ հրթիռների օգտագոծումը;
Տարածքի եւ ռեսուրսների տրամադրումը ՌԴ-ի դեմ ագրեսիայի համար նման պետության միջուկային զսպման հիմք է հանդիսանում։