ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ. այս մասին ասվում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում:

«Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ», – հորդորել է ՀՀ ՊՆ-ն: