««Գոյ» թատրոնը որպես հայկական արվեստի կարևորագույն կենտրոն` կանգնած է իր գոյատևման համար պայքարի ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս նիստը ոչ միայն մեր, այլև ամբողջ հայկական մշակույթի համար է՝ որպես ազգային և ինքնատիպ թատրոնի իրավունքների պաշտպանություն։ Թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը»,- այս մասին ասել է թատրոնի ստեղծագործական անձնակազմը։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 15։00-ին ՀՀ վարչական դատարանում կկայանա «Գոյ» թատրոնի հերթական դատական նիստը։
Ըստ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների և շատ այլ արվեստագետների՝ թատրոնի փակվելու դեպքում վտանգված է մշակութային ժառանգության ապագան և այդ իսկ պատճառով էլ թատրոնի ընթացող գործընթացները ոչ միայն իրավական, այլև այլև մշակութային արժեքների և ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։