Երևանում նոյեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մարզերում նոյեմբերի 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 27-28-ին՝ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։