«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում: Նախարարական սոցիալական կոմիտեի 2024 թ.-ի սեպտեմբերի 24-ի նիստի N ԿԱ/288-2024 արձանագրության 3-րդ կետով առաջարկվել է նախարարությանը սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար էլ առաջարկվել է լրացում կատարել օրենքում և սահմանել լիազորող նորմ: Ներկայումս օրենքում նման նորմ չկա, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ:
Միևնույն ժամանակ առաջարկություններ են ստացվում մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունը հետևյալն է. տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանն աջակցությունը:
Կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում, ըստ նախարարության, մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը, ինչպես նաև նրանց անվամբ անվանակոչելը կապահովի մանուկների և պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում