Խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրեջք կատարել Զվարթնոց օդանավակայանում:
Օգտատերերից մեկն իր էջում գրել է. «Էս ի՞նչ եք անում. 4 ժամ թռանք, մեկ ժամից ավել օդում պտտվեցինք, չկարողացան իջնել, բերեցին Թիֆլիս, հիմա էլ չեն թողնում ինքնաթիռից դուրս գանք, ասում են հետ ենք տանում Վարշավա»: