ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, իբրև հյուր, չի մեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, հայտնում է CBS News-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է արարողությանը։


Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը և նրա կինը։ Հնարավոր է, նրանց միանան այլ պաշտոնյաներ Պեկինից։