ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան այցելել է Իսրայել, որտեղ հանդիպել է Իսրայելի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւիի, ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, տեղեկացրել է Reuters-ը։
«Ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, ներառյալ Սիրիայի ընթացիկ իրավիճակը»,- նշվել է CENTCOM-ի հայտարարությունում։
Վերջին օրերին Կուրիլան այցելել է նաեւ Հորդանան, Սիրիա, Իրաք եւ Լիբանան, տեղեկացրել է CENTCOM-ը։ Լիբանանում Կուրիլան այցելել է Բեյրութ, որպեսզի հետեւի իսրայելական ուժերի դուրսբերմանը հարավային Լիբանանից՝ հրադադարի համաձայնագրի համաձայն, ուղղված մարտական գործողությունների դադարեցմանը «Հեզբոլլահի» եւ իսրայելական ուժերի միջեւ։