Իտալիայի առաջնության 16-րդ տուրի «Լացոիո»-«Ինտեր» (0:6) խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի ապագա ծրագրերի մասին։
«Կարծում եմ՝ սա կարևոր խաղ էր մեզ համար: Մենք դասեր էինք քաղել «Բայերի» դեմ խաղից, վերլուծել էինք տեղի ունեցածը և պատրաստ էինք հաղթելու այս երեկո: Մենք խաղում ենք երկու, երեք, նույնիսկ չորս մրցաշարերում։ Իտալիայի գավաթ, Իտալիայի Սուպերգավաթ, Ա Սերիա և Չեմպիոնների լիգա։
Մենք խաղում ենք սրանք բոլորը հաղթելու համար: Չեմ կարող ասել, որ մենք 100 տոկոսով կհաղթենք յուրաքանչյուր խաղում, բայց մեր գլխավոր նպատակաը դա է։ Մենք ցանկանում ենք հնարավորինս հեռու գնալ»,- ասել է Մխիթարյանը DAZN-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Լացիոյի» դեմ խաղում գոլային փոխանցում էր կատարել։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					