Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Daily Sabah-ը։
Թուրքիայի նախագահի հաղորդակցության գրասենյակը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
«Նախագահ Էրդողանը ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և գոհունակություն հայտնել Սիրիայում իր դեսպանատունը վերաբացելու Ֆրանսիայի որոշման առնչությամբ», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Էրդողանը նաև ասել է Մակրոնին, որ «աշխատանքներ են տարվում սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադարձնելու ուղղությամբ և ընդգծել է միջազգային հանրության շրջանակներում համագործակցության ապահովումը՝ փախստականների վերադարձի, ինչպես նաև Սիրիայի վերականգնման համար կայուն պայմաններ ստեղծելու համար»: