Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8 կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը միմյանց կապող փոխհատման կամուրջ։ Իրականացվում են նաև կամրջի տակով անցնող հիմնական ճանապարհի լիցքի և այլ աշխատանքներ։ Այդ մասին ՆԵՈՍ.ամ-in հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


Փոխհատման կամրջի երկարությունը 36 մետր է։ Լայնությունը 10.88 մ է, որից 8 մետրը երթևեկելի գոտին է, 1.44 մետրը՝ մայթերը։ Կամրջի բարձրությունը 5.44 մ է։