ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմին դաշնային մակարդակով մահապատժի դատապարտված 37 մարդկանց պատիժը մեղմելու որոշման համար։

«Այդ մարդիկ ամենաահավոր մարդասպաններից են, եւ Ջո Բայդենի այդ զզվելի որոշումը ապտակ է զոհերին, նրանց ընտանիքներին եւ մերձավորներին»,- նշվել է այն հայարարությունում, որը հրապարակել է Թրամփի անցումային թիմի հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունը։


Տեքստում նշվել է, որ «Թրամփը կողմ է օրենքի գերակայությանը, որը կվերադառնա», երբ քաղաքական գործիչը պաշտոնապես ստանձնի նախագահի պաշտոնը։


Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Բայդենը 40 մարդկանցից 37-ի համար մահապատիժը փոխարինել է ցմահ բանտարկությամբ՝ առանց ազատ արձակվելու հնարավորության։