Միլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոների մեկը` Սուրբ Ծնունդը: Գլխավոր ժամերգությունը, ավանդույթի համաձայն, այս տարի ևս տեղի է ունեցել Բեթլեհեմում, որտեղ և ծնվել է Հիսուս Քրիստոսը:

Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև աշխարհի մի շարք երկրների ուղղափառները, լյութերականները և բողոքական այլ ուղղությունների ներկայացուցիչներ:

Ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին` միաժամանակ նշելով Աստվածահայտնության օրը:

Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում: