Թոքերի սկանավորման նոր տեխնիկան կարող է ցույց տալ բուժման ազդեցությունը թոքերի ֆունկցիայի վրա իրական ժամանակում և մասնագետներին հնարավորություն ընձեռել տեսնելու՝ ինչպես են գործում փոխպատվաստված թոքերը:


Դա բժիշկներին հնարավորություն կտա թոքերի ֆունկցիայի ցանկացած անկում ավելի արագ հայտնաբերել:

Սկանավորման տեխնիկան թույլ է տվել թիմին՝ Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի հետազոտողների գլխավորությամբ, տեսնելու՝ ինչպես է օդը մղվում դեպի թոքեր և դուրս գալիս՝ ասթմայից, թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունից (COPD) տառապող և թոքերի փոխպատվաստմամբ հիվանդների շրջանում:

Հրապարակելով երկու հոդված Radiology և JHLT Open հանդեսներում, թիմը պարզաբանել է, թե ինչպես են նրանք պերֆտորոպրոպան կոչվող հատուկ գազ կիրառում, որը կարելի է տեսնել մագնիսառեզոնանսային շերտագրութան միջոցով: Հիվանդները կարող են ապահով կերպով ներշնչել և արտաշնչել գազը, այնուհետև կատարվում է սկանավորում՝ պարզելու համար, թե թոքերի որ հատվածն է գազը ներթափանցել:


Գիտաբժշկական JHLT Open-ում հրապարակված մեկ այլ հետազոտություն ուսումնասիրել է հիվանդներին, որոնց թոքերն ավելի վաղ փոխպատվաստվել էին՝ թոքերի խիստ ծանր հիվանդության պատճառով: Թիմը մշակել է թոքերի ֆունկցիան չափելու պատկերավորման տեխնիկա, որն, ըստ ամենայնի, ապագայում կօգտագործվի թոքերի փոխպատվաստման ենթարկվածներին ավելի լավ աջակցություն ցուցաբերելու համար:

Չափման զգայունությունը բժիշկներին հնարավորություն է տալիս հայտնաբերել թոքերի ֆունկցիայի վաղ փուլում փոփոխությունները՝ նրանց հնարավորություն ընձեռելով բացահայտել թոքերի խնդիրներն ավելի վաղ փուլում և այդպիսով ավելի լավ օգնություն ցուցաբերել հիվանդներին: