Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստները տեսանյութով շնորհավորել են Սուրբ Ծննդի եւ Ամանորի առթիվ։

Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուրը շնորհավորել է իր մայրենի լեզվով։

Նկարահանվել է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։