Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի
լավագույն մարզիչի քվեարկության արդյունքները։

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել երկրի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը հավաքել է 92 միավոր:

Երկրորդ տեղը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:

23 միավորով երրորդ տեղում է է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: