Ուկրաինական ճգնաժամը ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ֆիասկոն է, իրավիճակը հղի է հետագա ծայրաստիճան լուրջ սրման վտանգով։ Այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վեսթ Փալմ Բիչի (Ֆլորիդա) մերձակայքում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում կայացած մամուլի ասուլիսում։


«Սա Բայդենի ֆիասկոն էր»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Այս բանակցություններում բազմաթիվ սխալներ են թույլ տրվել։ Եվ դատելով այն բանից, ինչ ես լսել եմ, Բայդենն այնպես է վարել բանակցությունները, որ ես ասել եմ՝ այս ամենը կավարտվի պատերազմով։ Եվ պարզվեց, որ դա շատ լուրջ պատերազմ էր։ Եվ կարող է լինել այս պատերազմի սրացում։ «Իրավիճակը (կարող է) շատ ավելի վատանալ, քան հիմա է», - ասել է Թրամփը, որի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։