Աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում 6:2, 6:2 հաշվով պրտության մատնեց աշխարհի 94-րդ ռակետ, բելգիացի Գրետիե Մինենին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 2 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի եւ աշխարհի 97-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարի դիմակայության հաղթողը։

Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։