Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահ Անդրեյ Դանկոյի հետ․ հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։ «Նշվել է երկու երկրների խորհրդարանականների երկխոսության վերսկսման կարևորությունը։ Տեղի է ունեցել կարծիքների շահագրգիռ փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմը մանրամասն բացատրություններ է տվել հակամարտության նախապատճառների և ծագման վերաբերյալ, շեշտադրվել է «հավաքական Արևմուտքի» դիրքորոշման հակաարդյունավետությունը, որը շարունակում է Կիևի ռեժիմին «սնուցել» զինամթերքով։

Երկու կողմերից էլ ընդգծվել է պատմական ժառանգության նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի, մշակութային կապերի և փոխանակումների պահպանման կարևորությունը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։