Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայից» վարձավճարով է տեղափոխվել Տիրասպոլի «Շերիֆ», հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

21-ամյա ֆուտբոլիստը կնքել է աշխատանքային պայմանագիր։

Արթուր Սերբոյանն «Արարատ-Արմենիայի» սան է, հանդես է եկել նաեւ պորտուգալական «Կազա Պիայում»։

Հայաստանի հավաքականում Արթուր Սերոբյանը մասնակցել է 18 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։