Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News հեռուստաալիքի հարցազրույցում հույս է հայտնել, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կնպաստի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում։
«Ես հուսով եմ, որ Թրամփը կաջակցի տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության հաստատմանը, ոչ թե արյունահեղությանն ու պատերազմին»,- իսլամական հանրապետության նախագահը պատասխանել է այն հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար հղել Թրամփին՝ հաշվի առնելով նրա խոստումները՝ մեծացնելու պատժամիջոցային ճնշումը Թեհրանի վրա։