Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում հունվարի 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով։