Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները զբոսնել են Սանկտ Պետերբուրգի փողոցներում: Այս մասին հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Նրանք զբոսնել են Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Զենիթի» հետ խաղից առաջ:
Ֆուտբոլիստների թվում են եղել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը:
Նշենք, որ «Զենիթ» - «Սպարտակ» հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 18:00-ին: