Դորտմունդի «Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է 36-ամյա թուրք Նուրի Շահինին Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի խաղում իտալական «Բոլոնիային» 1:2 հաշվով պարտվելուց հետո, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Գերմանական թիմը պարտություն է կրել նախորդ չորս հանդիպումներում։

Գերմանիայի առաջնության 18 տուրից հետո «Բորուսիան» 25 միավորով 10-րդն է։

Նուրի Շահինն անցած ամռանն էր գլխավորել «Բորուսիան»։