Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը մի փոքր փոխվել է։

Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 79,33 դոլարց, ինչը 0,04 դոլարով (0,05 տոկոս) ավելի է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,86 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 79,29 դոլար։


WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,06 դոլարով (0,08 տոկոս)՝ մեկ բարելը 75,77 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 1,56 դոլարով (2 տոկոս)՝ մեկ բարելը 75,83 դոլար։