Սիեթլում դատարանը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ի ծնե քաղաքացիությունը դադարեցնելու փորձը՝ Սահմանադրությամբ ամրագրված այն գաղափարը, որ ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուր ոք ԱՄՆ քաղաքացի է, գրում է Seattle Times-ը։
ԱՄՆ-ի շրջանային ավագ դատավոր Ջոն Կաշենուրը հինգշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել Թրամփի գործողությունները արձակելով ժամանակավոր խափանման միջոց, որը թույլ չի տալիս Թրամփի գործադիր հրամանին ուժի մեջ մտնել ամբողջ երկրում: «Ես ավելի քան չորս տասնամյակ դատավոր եմ եղել, և չեմ կարող հիշել մեկ այլ դեպք, երբ դրված հարցը այդքան պարզ լինի, որքան այս մեկը։ Սա բացահայտ հակասահմանադրական հրահանգ է», - ասում է Ռոնալդ Ռեյգանի կողմից նշանակված Կաշենուրը: «Համաշխարհային պատմության մեջ եղել են նաև այլ ժամանակներ, երբ մենք հետ ենք նայել, և բարի կամքի տեր մարդիկ կարողացել են ասել՝ որտե՞ղ էին դատավորները, որտե՞ղ էին փաստաբանները»:
Գործադիր հրամանը կարգելափակվի առնվազն 14 օրով, մինչ դատավարությունները կշարունակվեն Վաշինգտոնում և այլ վայրերում
Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը գործադիր հրաման է ստորագրել՝ սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիությունը:։
«Սա հրաման է, որը վերաբերում է Սահմանադրության 14-րդ փոփոխման համաձայն ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանմանը», - ասել է նախագահի օգնականը նախքան փաստաթուղթը ստորագրելը: «Սա ծիծաղելի է։Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որն այդպես է վարվում ծննդյան իրավունքից ելնելով», - պնդել է ԱՄՆ նոր առաջնորդը։
Ինչպես պարզաբանել է Թրամփի մամուլի ներկայացուցչությունը, խոսքը «ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման դադարեցման» հրամանի մասին է։