2025թ. հունվարի 20-22-ին հարցվածների 9,5 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, 14,7-ը՝ ավելի շուտ ճիշտ ուղղությամբ, 19,7-ը՝ ավելի շուտ ոչ ճիշտ, 38,8%-ը՝ սխալ ուղղությամբ։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։


Նրա խոսքով՝ հարցվածների եւս 17,2 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Նա ավելացրել է, որ հարցվածների 39,5 տոկոսը նշել է անվտանգությունը որպես Հայաստանի հիմնական խնդիր, 21-ը՝ սահմանների սահմանազատումը, 15,6-ը՝ պատերազմի սպառնալիքը, 14-ը՝ տնտեսական դժվարությունները։