Վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 400 հազար պաղեստինցիներ վերադարձել են Գազայի հատվածի հյուսիս: Այդ մասին իր զեկույցում հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
«Հունվարի 27-ին ափամերձ ճանապարհի եւ «Սալահ էդ-Դին» ճանապարհի բացումից հետո հարավից հյուսիս է անցել ավելի քան 375 հազար մարդ»,- նշել են վարչությունում։
Իսրայելական բանակը պաղեստինցիներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հյուսիս այն բանից հետո, երբ երկուշաբթի երեկոյան հրեական պետականիշխանությունները հաստատել են, որ Իսրայելի քաղաքացի Արբել Յեհուդը, որին արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը գործարքի պայմանների համաձայն պետք է ազատեր պատանդների երկրորդ խմբի հետ հունվարի 25-ին, կենդանի է: Սպասվում է, որ նա տուն կվերադառնա հունվարի 30-ին՝ զինվոր Աղամ Բերգերի եւ «մեկ այլ առեւանգվածի» հետ միասին, որի անունը դեռ չի հաղորդվում: