Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning), տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումն իրականացնող իտալական «Սիստեմատիկա» ընկերությունների ներկայացուցիչներ։