Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությանը՝ հայտնում է Anadolu-ն։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրինության հայտարարության մեջ:


Ըստ այս տեղեկատվության՝ ընդունելությանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը։