Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը վերսկսել է մարզումները։ Երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է տեսանյութ նրա մարզումից Դոհայում։
Օգնյեն Չանչարեւիչը անրակի կոտրվածք էր ստացել «Արարատ-Արմենիայի» դեմ Հայաստանի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված խաղում (2:1), որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 4-ին։ Նա վիրահատվել էր։
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմն այժմ մարզական հավաք է անցկացնում Դոհայում։