Իրանը ցուցադրել է առաջին ավիակիրը դրոնների համար, տեղեկացրել է Mehr-ը։
«Իրանական առաջին ավիակիրը դրոնների համար՝ «Շահիդ Բաղերի» անունով, ցուցադրվել է հինգշաբթի առավոտյան»,- նշվել է հաղորդագրությունում։
Պարբերականը հրապարակել է ավիակրի լուսանկարները, որի վրա տեղակայված են տարբեր տեսակի անօդաչուներ։
Հիշեցնենք, որ հունվարին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր երկու ստորգետնյա ռազմակայանների մասին, որոնցից մեկն ապահովում է ՌԾՈւ կարիքները։ Բացի այդ, ներկայացվել է գերծանր «Գազա» անօդաչուն, որը կարող է կրել 13 մարտական լիցք մինչեւ 4 հազար կիլեմոտր հեռավորության համար։