Հայաստանի թատերական գործիչների միությունը հրապարակել է այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքներն ու մրցանակի հավակնորդներին։

Այսպիսով, «Լավագույն տղամարդու դերակատար» մրցանակի համար կպայքարեն՝ Վարշամ Գեւորգյան («...իսկ դրսում ձյուն է գալիս» (Չիկո)), Ներսես Մարկոսյան («ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» (Ազնավուր)), Արտավազդ Գրիգորյան («Իմ ծաղկած դեղձենի» (Անդրե)), Արմեն Քուշկյան («Սասունցի Դավիթ» մոնոներկայացում):

«Լավագույն կին դերակատար» մրցանակին հավակնում են՝ Տաթեւիկ Ղազարյան («Բարկանու՞մ ես» (Տիկին)), Արաքսյա Մելիքյան (Մայր Հայաստան), Լիլիա Մուկուչյան («Սպանդի աստվածը» (Վերոնիկա Վալլոն)), Ժաննա Հովհակիմյան («Էդիպ» մոնոներկայացում), Գայանե Մանուկյան («Խավարի առաքյալները» (Տիկին Սառա)), Աիդա Սահակյան («Իմ ծաղկած դեղձենի» (Վարթո – Վարթուհի)):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում կպայքարեն Գարեգին Եվանգուլյանը («Համլետ», «Արեւի մարդիկ»), Աշոտ Թադեւոսյանը («Խավարի առաքյալները»), Սթեֆանի Ասատրյանը («Հեքիաթներ հեռախոսով»)։

Մնացած անվանակարգերն ու նոմինանտներին տեսեք այստեղ։