Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխհատուցի Գազային հասցված 100 մլրդ դոլարի վնասը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գտնվում է Մալայզիայում։
«Գազայի բնակիչների համար տեղ փնտրելու փոխարեն, որոնց նա չի կարող վտարել իրենց հողից, Նեթանյահուն պետք է միջոցներ փնտրի Գազային իր հասցրած 100 մլրդ դոլարի վնասը փոխհատուցելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել՝ Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում՝ իսրայելցի պատանդներին իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների դիմաց ազատ արձակելու համար։
Գործարքի առաջին փուլի շրջանակում, որը նախատեսում է 42 օրում 33 իսրայելցի պատանդների եւ մոտ հազար պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, արդեն հինգ փոխանակում է տեղի ունեցել։ Այսպիսով, Իսրայելին արդեն հաջողվել է վերադարձնել 21 պատանդ, այդ թվում՝ Թաիլանդի հինգ քաղաքացիների։