Եվրամիությունն ափսոսում է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայից պողպատի եւ ալյումինի արտահանման համար մաքսատուրքերի սահմանման համար եւ կպատասխանի կոշտ միջոցներով։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։


«Ես խորապես ափսոսում եմ Եվրոպայից պողպատի եւ ալյումինի արտահանման համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման համար։ ԵՄ-ի նկատմամբ անհիմն մաքսատուրքերը անպատասխան չեն մնա, դրանք կհանգեցնեն կոշտ եւ չափակից պատասխանի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «սակագները հարկեր են վատ բիզնեսի համար, ավելի վատ՝ սպառողների համար»։ «ԵՄ-ը կգործի իր տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Մենք պաշտպանելու ենք մեր աշխատողներին, բիզնեսը եւ սպառողներին»,- եզրափակել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ պողպատի եւ ալյումինի բոլոր ներկրումների համար։ Փետրվարի 9-իցննա հայտարարել է պողպատի եւ ալյումինի մաքսատուրքեր սահմանելու պլանների մասին։ ԵՄ-ըն արձագանքել է այս հայտարարություններին՝ հաստատելով պատասխան միջոցներ ձեռնարկելու պատրաստակամությունը։