Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված, այնուհետև վերաբացված դատական նիստի ավարտին, երբ դատավոր, Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախկին անդամ Սարգիս Պետրոսյանը հաջորդ դատական նիստի օրն էր հարմարեցնում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․
«Բաքվում էլ է դատական նիստ․․․ Սինխրոնիզացված»։
Այնուհետև ծավալվեց երկխոսություն դատավորի և Ռոբերտ Քոչարյանի միջև․
- Պարոն Քոչարյան, ի՞նչ կապ ունի ձեր կողմից նշված երկրում նշանակված դատական նիստը ռուսական արտահայտութունուվ՝ սինխրոնիզացված մեր դատական նիստի հետ։
- Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ։
- Այսինքն, ակնարկ եք անում, որ այս դատավորը․․․
- Ես իրավունք ունեմ ենթադրելու։
- Այսինքն էնքան պարապ եմ, որ նայում եմ կողքի պետություններում ով ինչ նիստեր է նշանակո՞ւմ։
- Մեր հայրենակիցներին է վերաբերում․ դա, կարծում եմ, ոչ մեկիս պարապության հետ կապ չունի,- միջամտեց Արամ Վարդևանյանը։
- Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ, լավ սինխրոնիզացված, ենթադրում եմ, պրոցես է կատարվում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
- Պարոն Քոչարյան պետք չէ ենթադրություններ անել։
- Դուք այնպես եք արել և ընդհանրապես՝ դատաիրավական համակարգը, որ կամա թե ակամա մտածում ես, որ այստեղ, այո, սինխորնիզացված գնում է։
- Մի՛ մտածեք այդպես, պա՛րոն Քոչարյան։
- Մտածում եմ․ դա էլ է՞ արգելված։ Հեռացրեք ինձ դահլիճից։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					