Հայաստանի հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մասնակցել է «Ահլի Սանայի» դեմ ընկերական հանդիպմանը, հայտնում է հայկական ակումբը: 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել:
Չանչարևիչն անրակի կոտրվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ինչից հետո բաց էր թողել 2 ամիս: